«Հայփոստ»-ը կմասնավորեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ 2018 թվականի վերջ «Հայփոստ» ընկերությունը կմասնավորեցվի: Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 14-ին ստորագրվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով ժամկետը սահմանվել է 9 ամիս` 2017 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ի դեպ, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի օրենքում: Ինչպես հայտնի է` փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, որը մասնավորեցումից հետո «հանձնվելու» է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, ու մասնավորեցման մասին այս նախագիծը մշակվել է հատուկ նրա համար։

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվել էր մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:

 




Լրահոս