Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը «շտապօգնության» խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հոկտեմբերի 15-ին, ժամը 3.00-ին, կրկին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 7.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի կենտրոնական գերեզմանատան մոտ բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 160 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և դիմել փախուստի. երիտասարդը «գլխուղեղի ցնցում և գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 40 տան դիմաց կողաշրջվել է. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս