Այսօր «Փարավոն»-ում կնշեն «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։ Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ եւ հեղինակավոր հաղորդումների համար։

Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս