18.10.17

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Ս.թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիտարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակը  և ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում:

Անդրադարձ կկատարվի նաև Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում է «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության և գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսով:

***

Հոկտեմբերի 18-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներ:

***

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին` ժամը 13:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական 3 տուն) տեղի է ունենալու միջգերատեսչական հանձնաժողովի հարթական նիստը:

Նիստում հիմանականում քննարկվելու են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքները: Կներկայացվի ՀՀ մարզերում փակված կամ փակման ենթակա աղբավայրերի վերաբերյալ տեղեկատվություն, կքննարկվեն այլ հարցեր:

***

Հոկտեմբերի 18-ին, ժ. 12:00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նարարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մեկամյա գործունեությանը:

***

Հոկտեմբերի 18-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թեման՝  «Տարբեր ազգերի մշակույթները մեկ երեկոյի ընթացքում՝ մեկ հարկի տակ.Հոկտեմբերի  21-ին  Երևանում  3-րդ  անգամ կանցկացվի  «Աշխարհի  գույները»  փառատոնը`  «Խճանկար»  խորագրով. փառատոնի նպատակը. կազմակերպիչները. մասնակիցները. հետագա անելիքները»:

Բանախոսներն են՝

1.Արմանի (Արման  Կարապետյան)-հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար

2.Ռիմա  Սարիբեկյան-Ժողովրդական  երգչուհի, մոսկովյան <<Գեղեցկությունը  փրկում  է  աշխարհին>>  համամիութենական  մրցույթի  առաջին  մրցանակակիր

3.Արմեն  Դալլաքյան-դերասան, ռեժիսոր, եչգիչ

4.Իրինա  Թովմասյան-հաղորդավարուհի, Միսս  Հայաստան-2001, heqiat.am-կայքի  հիմնադիր

5.Մեգի  Բադիրյան-պատանի  երգչուհի
Հոկտեմբերի 18-ին, ժ.11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիս (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Ասուլիսի բանախոսներն են ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը և Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

***

Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուռն արձագանքը, ինչպես նաև նախագծի վերաբերյալ շրջանառվող տարակարծությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է թեմայի շուրջ Կլոր սեղան-քննարկում: Քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին ժամը 11-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հասցե՝ Զաքիյան 7-2, 4-րդ հարկ:

***

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը կխոսի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայի շուրջ:

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Razm.info-ի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը կխոսի Ադրբեջան-Բելառուս հարաբերությունների, ռազմատեխնիկական համագործակցության և Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին:

***

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին  և 19-ին տեղի կունենա թվով 8-րդ Ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը “Սոցիալական և Համերաշխ Տնտեսություն և Սոցիալական Գործընկերության Խթանում. Շվեյցարիայի լավագույն փորձը” խորագրով և հայ-շվեյցարական բիզնես ֆորում սոցիալական ձեռնարկատիրության համատեքստում:

***

հոկտեմբերի 18-ին, ժ․ 14։20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ՝ մասնակցելուստանդարտների համաշխարհային օրվան նվիրված «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» խորագիրը կրող միջոցառմանը ևլուսաբանելու այն։

 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՄԱԿ Հայաստանիգրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի դեսպան Բրեդլի Բուզետտոն և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը։

 Միջոցառման ընթացքում պարգևներ ու շնորհակալագրեր կհանձնվեն որոշ ընկերությունների, որոնք առավել ակտիվ դերակատարում ենունեցել ստանդարտացման աշխատանքներում ու ստանդարտների կիրառման ոլորտում, և աչքի են ընկել նորարարական լուծումներով ուարտադրանքներով։

***

Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. ղարաբաղյան հիմնահարցի հետագա զարգացումները» թեմայով։

Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն հոկտեմբերի 16–ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները։ Ասուլիսի բանախոսները կանդրադառնան ղարաբաղյան հիմնահարցի հետագա հնարավոր զարգացումներին։

Ասուլիսի բանախոսներն են.

– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր Արեգ Գալստյանը,

– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավարրի տեղակալ, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանը։