Հայտնաբերվել է Երևանում անհետ կորած 30-ամյա նախրապանի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարներն այսօր ժամը 11:50-ի սահմաններում հայտնաբերել են 1987 թ. ծնված Ս. Պողոսյանի դին, ով ավելի վաղ որոնվում էր Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ՝ ժամը 22:35-ին ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա։

Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն: Որոնողական աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել էին։




Լրահոս