ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Օպերայի բակում

Սա եղածների մեջ կարելի է համարել լավագույն վիճակը: Պարզապես նայենք եւ հիշենք, որ մենք ապրում ենք ավելի բարեկարգ Երեւանում: Իսկ այս անփույթ իրավիճակի միակ պատասխանատուն, թերեւս, Երեւանի քաղաքապետարանն է։

 

 

 

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Խնդրում եմ ասեք՝ դիմելուց հետո քանի՞ օրվա ընթացքում կարող եմ ստանալ այն:

Սաթենիկ Հովհաննիսյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է`
– պահանջված փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց՝ հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել ԱՆ արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց` մինչեւ մեկ օր,
– ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով,
– եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են ՀՀ ԱՆ: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար,
– հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ սփյուռքահայ դիմորդներն ինչպե՞ս կարող են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, եւ արդյո՞ք նրանք կարող են այստեղ սովորել անվճար հիմունքներով:

Դիաննա Քոչարյան (41տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդhանուր հիմունքներով եւ համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011 թվականի թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի: Նշենք նաեւ, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի համար տրամադրվում են 70 անվճար տեղեր` ՀՀ բուհերի բակալավրիատում ուսանելու նպատակով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2016-2017 ուստարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865 սփյուռքահայ ուսանող: ՀՀ ոչ պետական բուհերում եւ ՀՀ-ում արտասահմանյան պետական եւ ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434, իսկ ՀՀ մասնակցությամբ միջազգային բուհերում` 1027 սփյուռքահայ ուսանող: Այսինքն, ընդհանուր առմամբ` հայաստանյան ուսումնական հաստատություններում սովորում է 3873 սփյուռքահայ ուսանող: Ի դեպ, այս տարի մոտ 200-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների թիվը: Առավելագույն թվով սփյուռքահայ ուսանողները Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:




Լրահոս