Մոսկվայում տաքսու 29-ամյա հայ վարորդը թալանել ու սպանե՞լ է իր ուղևորներին. զոհերից մեկը հայտնի հաղորդավար է

Մոսկվայում տաքսու 29-ամյա հայ վարորդը թալանել ու սպանե՞լ է իր ուղևորներին. զոհերից մեկը հայտնի հաղորդավար է

Մոսկվայի շրջանում իրավապահները ձերբակալել են տաքսու հայ վարորդի` Վահագն Կարապետյանին, ով կասկածվում է հաճախորդներին թունավորելու համար: Այդ մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Տաքսու հայ վարորդի բնակության վայրի խուզարկության ընթացքում առգրավվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապինի հաբ, բջջային հեռախոսի 71 պատյան և 98 ձեռքի ժամացույց:

29-ամյա Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում Նալչիկի բնակչին թունավորելու մեջ ներգրավվածության կասկածանքով, որի մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի ապրիլին Դվինցև փողոցում: Ինչպես պարզել է դատաբժշկական փորձաքննությունը՝ տղամարդը մահացել է էթիլային սպիրտի և կլոզապինի թունավորումից:

Ռուսական լրատվամիոջցները հայտնում են, որ տաքսիստի զոհերից մեկը հայտնի հաղորդավար Արթուր Բիտովն է եղել: Հետաքննությունը պարզել է, որ լրագրողը դարձել է հարձակման զոհ, նրան թունավորել են և թալանել, ինչից հետո նա այդպես մնալով սառել է ու մահացել փողոցում: