Դոն Պիպոյի գործով փաստաբանին սպառնացե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս սպառնացել են փաստաբան Արմինե Ֆանյանին՝ պահանջելով, որ վերջինս այլեւս չիրականացնի Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված Արկադի Քոչինյանի պաշտպանությունը:

Ֆանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այս տեղեկություններին, հայտնեց, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում, սակայն այլ բան չի կարող ասել, քանի որ իր պաշտպանյալը չի ցանկանում իր առողջական եւ այլ հարցերով որեւէ բան խոսել. «Առայժմ իր դիրքորոշումը սա է, եթե որեւէ բան փոխվի, նոր կկարողանամ մեկնաբանել»: Բացի այդ՝ երեկ էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Արկադի Քոչինյանի հարազատները վախենում են նրա կյանքի համար, մանավանդ վերջինիս տեսակցությունները սահմանափակելու մասին որոշում կա:




Լրահոս