Վլադիմիր Պուտինը կրճատել է պաշտոնյաների աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բարձրաստիճան պետպաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով նվազեցնելու որոշումը երկարաձգելու մասին:

Ընդ որում, բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, ինչպես նաև գլխավոր դատախազը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Քննչական կոմիտեի ղեկավարները:

Նվազեցված աշխատավարձը վերոնշյալ պաշտոնյաներին կվճարվի մինչև 2018 թվականի ավարտը: Հավելենք, որ նախագահի եկամտի մասին զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը 2016-ին 8.86 մլն ռուբլի է աշխատել:




Լրահոս