ՖՈՏՈ. Որ դեպքում չի կարելի առաջինը վերելակ նստել

ՖՈՏՈ. Որ դեպքում չի կարելի առաջինը վերելակ նստել

Ճապոնացիներն այնքան ուշադիր են մանրուքների հանդեպ, որ իրենց էտիկետում ձգտում են պահել բոլորը: Ճապոնիայում հստակ պարտավորություններ են դրված նաև վերելակից օգտվողների համար: Այդ պատճառով նման իրավիճակներում յուրաքանչյուրը գիտի իր հստակ պարտավորությունները:

Ճապոնական էտիկետը տարբերվում է մանրամասնությամբ: Հաշվի են առնվում ոչ միայն տարիքը, սեռը, այլ նաև կոնկրետ դեպքերը:

Վերելակների դեպքում ևս կանոններ կան: Շատերս ենք ականատես եղել, երբ ցանկանում ես վերելակ մտնել, սակայն դուռը չեն պահում և այն փակվում է: Այդ դեպքերից խուսափելու համար Ճապոնիայում վերելակի կապիտան է առկա:

Ահա մի քանի կանոն

1.Երբ մտնում ես դատարկ վերելակ, դու ավտոմատ կերպով դառնում ես նրա կապիտանը և պարտավորություն ես ստանձնում նրա կառավարման համար՝ մինչև լքելն այն:

2.Լինելով կապիտան դուք պետք է պահես դուռն այնքան ժամանակ, մինչև բոլոր ցանկացողները մտնեն:

3.Երբ բոլորը մտնում են, սեղմում ես այն կոճակը, որը փակում է դռները:

Երբ դուրս ես գալիս վերելակից, կապիտան է դառնում կոճակներին ավելի մոտ կանգնած մարդը:

 

Եթե քեզ այնքան էլ լավ չեզ զգում վերելակում, ապա Ճապոնիայի պարագայում առաջինը մի օգտվեք կամ հեռու մնացեք կոճակներից: