Ընտրակեղծարարին կարդարացնե՞ն. գործը հասել է վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձանց գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ խորհրդարանական ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ կատարած Վանաձոր քաղաքի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը ազատազրկման էր դատապարտվել 2 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

Մեղադրող դատախազը միջնորդել էր ընտրակեղծարարի պայմանական պատիժը վերացնել եւ նրան 2 տարով կալանավորել: Վերջինիս պաշտպանն էլ իր հերթին էր դիմել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել Հովհաննիսյանին: Վերաքննիչ դատարանը մերժել էր ե՛ւ մեղադրող դատախազի ե՛ւ պաշտպանի միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով պայմանական ազատազրկման դատապարտելու որոշումը: Սակայն ընտրակեղծարարը չի հանձնվել եւ արդարացման համար դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:




Լրահոս