ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լսել եմ, հիմա սպասում եմ, տեսնում եմ, որ չկան. Վարդան Բոստանջյանը՝ վարչապետի խոստումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբին Կարեն Կարապետյանը 2017 թվականի համար մոտ 850 մլն դրամ ներդրումների մասին խոստում տվեց: Սակայն այդպես էլ մանրամասն չի ներկայացվել, թե որ երկրից, որ ոլորտում եւ որքան ներդրում է արվել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե որպես ՀՀ քաղաքացի լսել է, հիմա սպասում եւ տեսնում է, որ չկան այդ ներդրումները: «Թե ինչու չկան, չեմ կարող բացատրել», – նշեց նա:

-Ստացվում է՝ խոստումները չե՞ն կատարվում:

-Բոլոր դեպքերում, եթե ուզում եք, այդպես մտածենք: Ոչ միայն ես, այլեւ բոլորը: Ես էլ Ձեզ նման՝ որպես ՀՀ քաղաքացի, լսել եմ, հիմա սպասում եմ, տեսնում եմ, որ չկան այդ ներդրումները:

-Ի վերջո, ի՞նչն է խանգարում դեպի Հայաստան ներդրումների աճին: Լսում ենք խոստումների մասին, բայց արդյունքը չենք տեսնում…

-Միջավայրը, բացառապես միջավայրը: Մեծ հայտնագործություն արած չեմ լինի, սակայն ասեմ, որ ՀՀ-ն ոչ միայն այս տարի, ոչ էլ նախորդ տարի, այլեւ տարիներ շարունակ ներդրումային առումով գրավիչ չի եղել երբեւիցե՝ ո՛չ հայրենական ներդրողների, ո՛չ էլ օտարերկրյա ներդրողների համար:

Այդ գրավչության դիֆիցիտը պայմանավորված է մի բանով. պարզապես ցանկացած ներդրում նշանակում է տնտեսվարող սուբյեկտի կողմից գործունեության պատրաստվել, որից բխող շահը պետք է ինքը տեսնի տարիներ հետո: Բնական չէ՞, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պոտենցիալ այդ հնարավորությունն ունեն, եթե իրենք հասկանում են, որ իրենց կապիտալը պաշտպանված չի լինելու, իրենց եկամուտները չեն լինելու, բնականաբար, նրանք տվյալ տեղամասում չեն իրականացնի ներդրումներ:

-Այսինքն՝ պե՞տք է այդ խնդիրները վերացնել, հետո ներդրումների մասին խոստումներ տալ:

-Իհարկե, դուք չուզենաք էլ՝ ներդրումները գալիս, լցվում են այն տեղամաս, որտեղ դրանք գրավիչ են: Այսինքն, ներդրումների դեմն առնել հնարավոր չէ: Դա ջրի նման գնում է այն տեղ, որը գիտե, որն իր համար նպաստավոր է: Իսկ բնական է, որտեղ այն չի լինելու, այնտեղ էլ ներդրում չի լինելու: Դրա համար էլ ասում ենք ներդրումային ոչ գրավիչ պայմաններ:

-Միայն այս կառավարության մեղավորությունը չէ՞, որ ներդրումներ չկան: Միջավա՞յրն է միշտ այդպիսին եղել:

-Այդ միջավայրը, փաստորեն, գրեթե տարիներ շարունակ այդպես է եղել: Ես ինքս չեմ կարող, չեմ ուզենա ասելօբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս