Իծաքարում ոչ մի դրամ գույքահարկ չի հավաքագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարվա 9 ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 576 միլիոն դրամ, որը 9 ամիսների համար նախատեսվածի 88.6 տոկոսն է:

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել են հավաքագրել 95.6 միլիոն դրամով: Ռ. Ներսիսյանը նշեց այն համայնքները, որոնք սեփական եկամուտների ցածր կատարողական ունեն:

Պարզվում է՝ Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղում հոկտեմբերի 1-ի դրությամբ ոչ մի դրամ գույքահարկ չի հավաքագրվել: Այդ համայնքում հոկտեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի հավաքագրումը կազմել է նախատեսվածի 35.4 տոկոսը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս