Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ փրկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1
Գոլերը` Մույ (28), Դեպուատր (33) – Ռեշֆորդ (78)




Լրահոս