ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Volvo-ն. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:35-ին  ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Mercedes 200E» մակնիշի 35 GQ 977 (վարորդ՝ 1974 թ. ծնված Կարո Պողոսյան) և «Volvo» մակնիշի 34 VR 467 պետհամարանիշերով (վարորդ՝ 1962 թ. ծնված Վարուժան Մինասյան) ավտոմեքենաները:

Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները Կարո Պողոսյանի և Ամալյա Վարդանյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վարուժան Մինասյանինը՝ բավարար

Լուսանկարները`  shamshyan.com




Լրահոս