ՖՈՏՈ. Արարատի մարզում վթարի է ենթարկվել Մայր Աթոռ հոգևոր միաբանության անդամը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Շագվերդյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 NO 161 համարանիշի և Արևաշատ գյուղի բնակիչ, 78-ամյա Հրաչիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 880 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Մկրտչյանն ու նրա ուղևոր, 65-ամյա Էմմա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Մանրամասները`  այստեղ




Լրահոս