ՖՈՏՈ. Դիլիջանի ոլորաններում մեքենան 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին  ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) «ՎԱԶ 2106» մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 83-ամյա Գ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:

Լուսանկարները`shamshyan.com




Լրահոս