Վթարի պատճառով Սևանում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00- ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Ս. Սևանեցի, Կոմիտաս, Բաբաջանյան փողոցների, Սայաթ-Նովա 17, 19, Նալբանդյան 42, 44, 54, 57, Նաիրյան 173, 176, 177, 178, 180, 183, 184, 186, 187 համարների, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս