«Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեղադրել է Բաքվին իտալական Պալերմոյում փախստականներին ու ներգաղթյալներին նվիրված համաժողովի շրջանակում էժանագին մանիպուլյացիաների դիմելու համար:

«Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը, որը կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլյացիաներով փորձելով շեղել ուշադրությունը միջազգային համայնքի առաջ վարկաբեկված և կոռուպցիայի հետ կապված «Լվացքատան» քաղաքականության, ագրեսիվ հանցավոր կեցվածքի, մարդասիրական օրենքի կոպիտ խախտումների հետևանքով Ադրբեջանի համաշխարհային նվաստացումից»,- գրել է Տիգրան Բալայանը:

 




Լրահոս