Վթարի պատճառով Արաբկիրում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26- ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Գյուլբենկյան փող. 36, 38, 38/1, 40, 42 համարների` իրենց կոտորակներով,  Ա. Խաչատրյան փող. 9-ից- 14 համարների` իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 3, Վաղարշյան փող. 19/1 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վեոլիա Ջուր ՓԲԸ




Լրահոս