ՖՈՏՈ. Ընդունված կանոններ, որոնք իրականում հորինվածք են

ՖՈՏՈ. Ընդունված կանոններ, որոնք իրականում հորինվածք են

Նորաձեւությունը ճաշակ է թելադրում մարդկությանը, թե որ հագուստը որ սեզոնին կրելը, որն ինչի հետ համադրել: Թրենդները մշտապես փոխվում են, սակայն կան կանոններ, որոնք թույլ չեն տալիս հագնվել այնպես, ինչպես ցանկանում ենք:

Adme.ru-ն որոշել է այդ ամենին վերջ տալ`  ներկայացնելով տարածված միֆերը:

Հորիզոնական գծերը գիրացնում են

Իրականում այդպես չէ: Գծավոր սվիտերներն ու տոպերը ոճային են, այնպես որ դրանցից մի ազատվեք:

Պլիսը տեսողականորեն փոքրացնում է կոնքերը

Իրականում դա այդպես չէ: Սյս լուսանկարն էլ դրա ապացույցն է:

Սև հագուստում դուք ավելի սլացիկ եք

Սա թերևս ամենատարածքված միֆն է: Սև հագուստը հստակ ցուցադրում է կազմվածքը` ցույց տալով իրական ծավալները:

Բալետկաներով ավելի թեթեւ է

Այսպիսի կոշիկով ցանկանում ենք թեթեւ երեւալ, սակայն եթե  ավելի գեր եք, ապա պետք է խուսափել այդպիսի կոշիկ կրելուց:

Փոքր զարդերը լավագույն ընտրությունն է

Փոքր զարդերը ոչ միշտ կարող են ընդգծել կերպարն այնպես, ինչպես վառ և խոշոր զարդերը:

Սպիտակ վերնազգեստն ու սև տաբատը կամ կիսաշրջազգեստը հիանալի դուետ են

Թվում է, այնպիսի կերպար է, որով կարող եք ամեն տեղ գնալ: Սակայն այդպես չէ:

Բարակ կրունկները համապատասխանում են բոլորին

Սա եւս միֆ է: Իհարկե, այս կոշիկները գեղեցիկ են, սակայն պետք է իդեալական քայլվածք: