ՀՀ մի շարք քաղաքացիների ապօրինի արտագաղթը կամակերպելու գործընթացները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների ապօրինի արտագաղթը կամակերպելու գործընթացները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են, թե ինչպես են ուխտագնացության անվան տակ մի շարք քաղաքացիների երկրից դուրս հանել: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ 4 անձ ուխտագնացության անվան տակ կազմակերպել են քաղաքացիների արտագաղթը: Մասնավորապես Գարսեւան Խաչատրյանին, Գարեգին Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով 2015թ. մայիս ամսին ուխտագնացության պատրվակով կազմակերպել է 49 հոգանոց խմբի` «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրի ձեռքբերման գործընթացը:

Իսկ ահա Ռուբիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ կազմակերպել է 4 անձանց անօրինական միգրացիան:

Նշան Զուպրիկեանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, 4 անձանց անօրինական միգրացիան կազմակերպելուն: Վերոշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1. հոդվածի՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը հատկանիշներով: Նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա մեկ անձ գտնվում է կալանքի տակ:




Լրահոս