ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի մասով կասկածները շատ-շատ էին. Արամ Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի բացահայտումն ուղիղ կապ ունի մեր պետության, մեր պետականության ամրապնդման հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը՝  Արամ Սարգսյանը:

«Մեղքը պետք է որոշի հանրությունը, հակառակ դեպքում հասարակությունն արդեն հետևություն է արել, մեղավորներին գտել է, ինձ էլ ասում է՝ ուժեղ տղա լինեիր ու ճակատից գյուլեիր, որովհետև այդ մարդիկ են. ես այդ մոտեցմանը կողմնակից չեմ: Մեղավորին ու անմեղին որոշում է դատարանը, և կան հարցեր, որոնց այս իշխանությունները պետք է պատասխանեն»,- նշեց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դերակատարման հավանականությանը, այդ շրջանում տարածված լուրերին` Արամ Սարգսյանը պատասխանեց. «Քոչարյանի վրա կասկածներ տանելու մեղավորը հենց ինքն է: Գործում կոնկրետ Քոչարյանի մասով կասկածները շատ-շատ էին, որովհետև նախ ինքը գնաց ոճրագործների հետ հանդիպելու, որը չէր տեսագրվում»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս