ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը ժողովրդին հասցրել են այն աստիճանի, որ ինքը գրոշներն ընտրեց. Մյասնիկ Մալխասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:

-Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում պասիվություն է տիրում, արտախորհրդարանական ուժերը չկան, անգամ հետընտրական զարգացումներ չեղան: Ո՞րն է պատճառը:

-Ամեն ինչ պարզ է, ընտրություններից հետո բոլորիս համար հասկանալի է՝ ինչ տեղի ունեցավ: Այստեղ ժողովրդին չի կարելի մեղադրել, որովհետեւ ժողովուրդին հասցրել են այն աստիճանի, որ ինքն այդպիսի գրոշներն ընտրեց: 10 հազարով իր ապագան հինգ տարով վաճառեց օրվա իշխանություներին: Եվ բնականաբար այդտեղ ընդդիմությունն ինչ անի, ոչ գումար ունի, ոչ բան, զրկված է այդ ամեն ինչից, իսկ ժողովուրդի համար ընդդիմության առաջարկած գաղափարները, ծրագրերը ոչինչ չարժեն: Եվ այսօր իշխանությունն ինքն է կանգնած կոտրած տաշտակի մեջ եւ խայտառակ իրավիճակ է. համայնքային ընտրություններում տեսնում ենք՝ իշխանություններից բացի ոչ ոք չի առաջադրվել: Հիմա ժողովուրդն էլ կգիտակցի, որ ինք կատարվեց եւ այսօր իշխանությունն այդ գրոշն էլ չի տալու ժողովրդին:

-Այսինքն, ընդդիմադիր դաշտ առկա չէ՞:

-Ընդդիմադիր դաշտը բնականաբար տարիների ընթացքում հյուծվեց եւ ակտիվիստները, որոնք հալածվեցին, որոնք ձերբակալվեցին, մի մասը հեռացան հայրենիքից, մի մասը հյուծվեցին, մի մասը բանտերում են: Եվ ունենք այն, ինչ որ այսօր ունենք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս