ՀԱԿ-ը լռության ուխտ է կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում չհայտնված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լռության ուխտ են կնքել եւ որոշ ժամանակ որոշել են ընդհանրապես հարցազրույցներ չտալ:

Չնայած ՀԱԿ-ի մի քանի անդամներ երեկ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, այնուհետեւ Եռաբլուր զինվորական պանթեոն, սակայն լրագրողների հարցերին նրանք այդպես էլ չպատասխանեցին: Կուսակցության ներկայացուցիչները քաղաքական դադար են վերցրել՝ համարելով, թե այժմ խոսելու ժամանակը չէ: Երեկ լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում հայրը զոհվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ-ում:




Լրահոս