Խաչիկ Մանուկյանին կարող են տնից վտարել. նա օգնության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն օրերս կարող է զրկվել տնից։ Այս մասին ահազանգել են մի խումբ մտավորականներ՝ դիմելով ՀՀ նախագահին եւ վարչապետին:
«Խաչիկ Մանուկյանը իր հայրենիքը այնքան շատ էր սիրում, որորոշեց տնտեսապես օգուտ բերելեւ՛ իրեն, եւ՛ հայրենիքին: Նա փորձեց տնտեսության մեջ իր ներդրումն ունենալ, սակայն ավելի «գիտակները» խաբեցին նրան: Բանկը, որիցպետք է ստանար գումարը՝ մուտքագրում չէր արել: Հետագայում կառավարիչը ինքնասպան եղավ ու բանկը վաճառվեց ուրիշ մեկին: Բանկի ունեցվածքը գնաց գնորդին, բայց պարտականությունները՝ ոչ»,- նշել է Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը։
Ի դեպ, Աշխարհի հայ նկարիչների միությունը եւ Հայաստանի Գրողներիմիությունը համատեղ կատարել են նկարահավաք եւ տպագրվել է «Նիվիրաբերում» անունով պատկերագիրքը: Նվիրաբերված նկարները կվաճառվեն, այդ հասույթով կփակվի բանաստեղծի պարտքը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ։ Նա նշեց, որինքըվեց տարի զբաղվել է այդ գործով, ինչ ընտրվել է միության նախագահ՝ ծանոթ է եղել այդ խնդրին։ Նրա խոսքով՝ բանաստեղծն էլ արդեն ութ տարի է՝ չի կարողանում թնջուկից դուրս գալ․«Դա անհատի եւ բանկի հարաբերություն է, իրենց գործն է։ Եթե օրենքից խոսելու լինենք՝ ամեն բան կվճռի դատարանը , բայց հիմա եկեք մենք աջուձախ չընկնենք ու իրեն օգուտ տանք, օգնենք եւ վերջ»,-կոչ արեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ խնդիրը լուծելու խնդրանքով դիմել է նախկին եւ ներկա վարչապետներին․«Բայց եթե այդ խնդրի լուծման հարցում պետությունն առանձնապես դեր չունի,ավելի լավ է՝մենք կարողանանք զուտ մարդկայնորեն աջակցել Խաչիկին։ Նա, իսկապես, շատ լավ բանաստեղծ է, բայց այս պարագայում նույնիսկ դա էական չէ, մարդը նեղ վիճակի մեջ է, պետք է սատարենք»։
Հավելենք, որ տեւական ժամանակ է՝ մտավորականները պայքարում են հանուն ընկերոջ՝ Խաչիկ Մանուկյանի: Բանաստեղծի երկու որդիներն էլ ծառայել են առաջնագծում: Կրտսեր որդին՝ Արամ Մանուկյանը ապրիլյան պատերազմի մասնակից է եւ պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով: Մյուս որդին՝ Վաչագան Մանուկյանը պաշտպանել է Քարվաճառի սահմանը եւ պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Աննա Բաբաջանյան




Լրահոս