Շախմատի թիմային ԵԱ. Մեր թիմի մրցակիցները՝ երկրորդ տուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո բաժանում է 1-16-րդ տեղերը: Մեր շախմատիստներն այսօր կխաղան Հունաստանի հավաքականի հետ:

Կանանց հավաքականը Հունաստան-2-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո նույնպես բաժանում է 1-16-րդ հորիզոնականները: Մեր թիմի մրցակիցն այսօր Ուկրաինայի հավաքականն է:




Լրահոս