«Ռեալը» դեռ վերադառնալու է. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 10-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտությունը: Ֆրանսիացու խոսքերը մեջբերում է «Marca»-ն

«Մենք 3 միավոր ենք կորցրել և առաջատարից հետ ենք մնում 8 միավոր: Սա ոչինչ չի փոխում և դեռ կարող ենք շտկել իրավիճակը: «Ռեալը» դեռ վերադառնալու է: Ամեն ինչ անում էինք հաղթանաkի համար և հենց այդ փաստն է ինձ անհանգստացնում: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա Չեմպիոնների լիգայի և առաջնության խաղերի միջև:  Այո՛, թիմը կրկին միավորներ կորցրեց, սակայն մենք դեռ ցանկանում ենք հաղթել»,-նշել է նա:




Լրահոս