ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանը պետք է հստակ պատասխաններ տա իր` բանակ չզորակոչվելու պատճառների մասին. Նիկոլ Փաշինյանը` Սեյրան Օհանյանի կնոջ գրառման մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանը պետք է հստակ պատասխաններ տա իր` բանակ չզորակոչվելու պատճառների մասին. Նիկոլ Փաշինյանը` Սեյրան Օհանյանի կնոջ գրառման մասին

Սեյրան Օհանյանի կնոջ արած գրառումները պետք է պատշաճ արձագանք ստանան: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Եթե նա խոսում է Վիգեն Սարգսյանի մասին, ապա ճիշտ կլինի, որ այս իրավիճակում նա հստակ պատասխաններ տա իր` բանակ չզորակոչվելու պատճառների մասին», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, իր ծառայությունը Վիգեն Սարսգյանն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում: «Ողջ կյանքը կաբինետներում անկացրած նախարարը փորձում է կամավորականի պատվոգիրն այլ լույսի ներքո ներկայացնել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի կինն օրեր առաջ գրառում է կատարել, որում նշել է. «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն:

Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: