ՖՈՏՈ. «Մաքուր Հայաստանն» ու կեղտոտ հուշաղբյուրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հռչակել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի բնակավայրերը կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներ են կատարվել:

Նկատենք, որ այս տարի արդեն 3 անգամ համապետական շաբաթօրյակներ են անցկացվել, որին մասնակցել են պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող hիմնարկությունների աշխատողները:

Տավուշի մարզի անտառներում բազմաթիվ են հուշաղբյուրները, որոնք մարդկանց քեֆերի սիրված վայրեր են: Այդ աղբյուրները կառուցվել են կյանքից վաղաժամ հեռացած մարդկանց հիշատակին, եւ կարելի է ասել` յուրատեսակ սրբավայրեր են: Սակայն այդ հուշաղբյուր-սրբավայրերի շրջակայքում աղտեղություն է տիրում: Մարդիկ քեֆ անելուց հետո շրջակայքում թափել են պլաստմասսե շշեր, ցելոֆոնե տոպրակներ, ծխախոտի տուփեր եւ այլն: Շատ հուշաղբյուրների շրջակայքում չկան աղբամաններ, քեֆ արած մարդիկ աղբը թափել են հուշաղբյուրի կողքին:

Տավուշի մարզում հուշաղբյուրներ կան, որոնք գտնվում են միջպետական ավտոճանապարհի եզրին, դրանք նույնպես կեղտոտ վիճակում են: Արտասահմանցի զբոսաշրջիկները, տեսնելով միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուրների կեղտոտ շրջակայքը, վատ կարծիք են կազմում Հայաստանի եւ նրա բնակիչների մասին:




Լրահոս