Մտել էր ու Լիլիթիս ասել՝ պիտի գաս հետս, հարձակվել էր, ձեռը գցել մազերից ու քաշել. մանկապարտեզի տնօրենը մանրամասնում է. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. Երեկ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից հետո, երբ Արգամ Հովիկյանը 3-ամյա երեխայի էր պատանդ վերցել, գործունեությունը ժամանակավոր կասեցվել է: Մեր այցելության պահին մանկապարտեզը փակ էր, այնտեղ ոստիկաններն էին հսկողություն իրականացնում:

Այսօր մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն որոշ մանրամասներ պատմեց միջադեպից ու իր թոռնուհու՝ Լիլիթի ու նրա նախկին ամուսնու՝ պատանդառուի մասին: Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ Արգամ Հովիկյանը ներս էր մտել մանկապարտեզ, երեխաների մի մասին ծնողները տուն էին տանում, մի մասն էլ՝ 3 տարեկանների խումբը, դեռ ճաշում էին՝ «Դա որ մտավ ներս, երեխեքը փլավ էին ուտում: Էրեխեքի կեսին, լավ է, ծնողները տարել էին: Թոռս՝ Լիլիթը մեր մանկապարտեզում դաստիարակ է աշխատում, Մանկավարժականի 5-րդ կուրսում է սովորում: Սա մտել էր ու Լիլիթիս ասել՝ պիտի գաս հետս: Լիլոս էլ ասել էր՝ չեմ գա: Սա հարձակվել էր, ձեռը գցել մազերից ու քաշել, աստիճաններով տարել, որ հանի դուրս: Էրեխես ձեռքը գցել էր ճաղավանդակներից բռնել ու գոռացել: Էդ պահին ես խոհանոցից դուրս եկա, տեսնեմ էրեխես գոռում ա: Դա էլ մի ձեռով Լիլիթիս ա բռնել, մի ձեռով էլ խանչալը վզին էր դրել Լիլոյի, թե՝ վիզդ կկտրեմ, պիտի գաս: Դե հետո էդ խանչալը գցեց երակները փրթեց»:

Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ նախկին փեսան թոռանը բռնել էր, եւ սպառնում էր, մանկապարտեզի աշխատակիցները հաջողացրել են սաներին դուրս հանել, այդ պահին Արգամ Հովիկյանը ձեռքը գցել է ու իր մոտով դուրս փախչող 3 ամյա փոքրիկին բռնել, որն էլ մի քանի ժամ պատանդ էր մնացել Հովիկյանի մոտ:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս