Չնայած անփորձ է և երիտասարդ, բայց միլիոնատեր է

Չնայած անփորձ է և երիտասարդ, բայց միլիոնատեր է

Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջադրված 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարադ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան եւ երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար եւ 122 հազար եվրո:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ: Նշենք, որ Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը: