Մոտ ժամանակներս Մոսկվան Երևան կմատակարարի զենքի նոր խմբաքանակ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի սպառազինության նոր խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակներում: 100  միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո, «ՌԻԱ»-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչև այս տարվա վերջ մենք տեղ իրականացնելու ենք նախորդ համաձայնագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր խմբաքանակ և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ 2015 թվականի հունիսին ստորագրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար:

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր: Սակայն յն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ համաձայն համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար:




Լրահոս