Քննչական կոմիտեին տարածք կհատկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քննչական կոմիտեին տարածք կհատկացնեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տրամադրվելիք տարածքը գտնվում է  Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի 3 հասցեում, ունի 106,62 քառ. մետր ընդհանուր մակերես և 93.817 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք: Որպես հիմնավորում նշվում է, որ այդ շենքի կողքին գտնվում է Քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:

Նշվում է, որ այդ շենքն անմիջապես գտնվում է փողոցի վրա, որի տեղակայման դիրքն անբարենպաստ պայմաններ է ստեղծում մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու համար, քանի որ նրանց մուտքը վարչական շենք իրականացվում է գլխավոր մայրուղու կողմից գտնվող մուտքից, իսկ վերջինիս դեպքում խաթարվում է ինչպես բնականոն երթևեկությունը, այնպես էլ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների և Կոմիտեի ծառայողների մուտքը և ելքը վարչական շենք: Անհրաժեշտություն է առաջացել 106,62 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը ևս ամրացնել քննչական բաժնին, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարելավել տարածքային ստորաբաժանման աշխատանքային պայմանները:




Լրահոս