ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են ՀՀԿ-ականները դեմ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի քննարկումները երբեմն հասցվում էին աբսուրդի: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Որոշակի աշխատանք օրենքի վրա հիմա տարվում է, որպեսզի փարատվեն մտահոգությունները», – նշեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ով ՀՀԿ-ականների անունից հայտարարել էր, որ օրենքի նախագծի մի շարք դրույթներ խնդրահարույց են, և իրենք դեմ են դրան, իսկ մամուլը գրում է, որ ՀՀԿ-ականները երդվել են, որ դեմ են քվեարկելու այս նախագծին` Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր գործընկերների կարծիքին խորին հարգանքով է վերաբերvում:

«Ինչ վերաբերում է՝ փարատել եմ նրանց կասկածները, թե ոչ, ես պետք է այն փոփոխությունները, որոնք հիմա նախապատրաստում եմ, մասամբ ավարտել եմ աշխատանքները, ներկայացնեմ իմ գործընկերներին, նոր դուք ճշտեք՝ փարատվել են կասկածները, թե ոչ: Այնպես որ, վաղաժամ ենթադրություններ մի′ արեք»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս