Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:
Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով դրանց համակարգումն ու ժամանակին եւ որակով կատարումը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս