ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

Բնության տարերքի հետեւանքները…

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը միաժամանակ մի քանի բանկերում ավանդ դնի, ապա դրանք բոլո՞րն են երաշխավորվում, թե՞ միայն մեկը: Եվ ցանկանում եմ իմանալ՝ երաշխավորվո՞ւմ են արդյոք այլ արժույթներով ավանդները:

Լենա Հակոբյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք՝ այո՛, եթե ավանդատուն ունի ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում` առավելագույն սահմանաչափով: Նշենք նաեւ, որ երաշխավորվում են ավանդատուի ե՛ւ դրամային, ե՛ւ արտարժութային ավանդները:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավանդի հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե վթար է տեղի ունեցել, եւ արդյունքում մարդ է մահացել, այդ դեպքում ապահովագրական ընկերությունն ինչպե՞ս է հատուցում տուժողի կրած վնասները:

Կառլեն Մխոյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տուժողի մահվան դեպքում հատուցվում է տուժողի մահվան հետեւանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանց կրած վնասները:
Մասնավորապես այդպիսի հատուցման իրավունք ունեն`
1) Կերակրողին կորցրած անձինք, այն է`
տուժողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք,
տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխան,
տուժողի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում եւ զբաղված է տուժողի խնամքի ներքո գտնվող նրա 14 տարեկան չդարձած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների եւ քույրերի խնամքով,
տուժողի խնամքի ներքո գտնվող եւ նրա մահվանից հետո 5 տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
2) Տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձինք:
Տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձանց այդ ծախսերը փոխհատուցվում են միանվագ` ապահովագրական հատուցումը վճարելու մասին ապահովագրողի որոշումն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի ապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կերակրողին կորցրած անձանց վնասը հատուցվում է տուժողի աշխատավարձի այն մասի չափով, որը վերջինի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Ընդ որում, հատուցման չափը որոշելիս հաշվի չի առնվում կերակրողին կորցրած անձանց կողմից ստացվող ցանկացած եկամուտը` ներառյալ այն կենսաթոշակը եւ թոշակի այլ տեսակները, որոնք նրանք ստանում են` կապված կերակրողին կորցնելու հետ:




Լրահոս