ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում. նախագիծն ուղարկվել է ԱԺ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը եւ ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում:

Հետաքրքիրն այն է, որ 2016-2017թթ ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՎՊ ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանը: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանին:

Հարցին՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, Նռանյանն ասել է. «Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որեւէ կաշկանդում այստեղ չպետք է լինի»»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում: