Մանկապարտեզի տնօրենները հրահանգել են պահակներին ընդունելությունից հետո փակել մանկապարտեզի դռները. ինչ վտանգ է սպառնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Երեկ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, հայտնել է, որ դեպքը մի կարեւոր խնդիր է վեր հանում՝ «անվտանգության ապահովումը մանկապարտեզներում եւ դպրոցներում»:

Թաթոյանը նաեւ նշեց, որ նախատեսվում է շատ ավելի մեծացնել այդ ուղղությամբ աշխատանքը: Ու մինչ համապատասխան կառույցները կփորձեն քայլեր ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մի շարք համայնքների մանկապարտեզի տնօրեններ հրահանգել են դպրոցի պահակներին՝ ընդունելությունից հետո փակել մանկապարտեզի դռները՝ հնարավոր վտանգից խուսափելու համար:

Ավելին՝ մանկապարտեզների ղեկավարությունը զրուցում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ, որոնք բաժանված են կամ այլ խնդիրներ ունեն եւ լուծումներ գտնում՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս