Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս:
Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 7 դեպք (ընդհանուր` 588 ծառ )

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.408.900 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 41.282.900 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժինն աշխատակիցների ստուգայցերի արդյունքում և ՀՀ ոստիկանության գրությունների հիման վրա հայտնաբերված ապօրինի ծառահատման 7 դեպքի (հատել են 1 ցցաչոր խնձորենի, 3 սալորենի, 176 սոճենի և այլ տեսակների 408 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկել է 41.003.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Տավուշ՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (հատվել է 1 ծառ) և փայտանյութի տեղափոխման 1 դեպքի (2,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 153.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայք՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 126.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևան՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի վերաբերյալ գրություն է ներկայացվել Շենգավիթի ոստիկանություն՝ ծառահատողների ինքնությունը պարզելու նպատակով:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 330.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Կոտայք՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ:

Շիրակ՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արմավիր՝ հայտնաբերված հողի օգտագործման և պահպանման, թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության եւ շահագործման պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի չափով և հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Սյունիք՝ հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի որսված 3 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։ Հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ հայտնաբերվել է սիգ տեսակի ձկան ապօրինի որսի 1 դեպք (32 հատ՝ 10կգ), որն առգրավվել և հանձնվել է Վարդենիսի նյարդաբանական տուն ինտերնատին:
Արմավիր՝ հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.
Կայացվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 450.000 ՀՀ դրամի չափով, որից՝
Արմավիր՝ 4 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։
Արարատ՝ 2 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։
Շիրակ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կոտայք՝ 2 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Ընթացքի մեջ գտնվող 22 իրավախախտումների վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 2.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 642.500 ՀՀ դրամ գումար:




Լրահոս