ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռցի Տույը նոր «ընտրյալ» ունի. նրա հետ են ՀՀԿ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին կկայանան Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Գրանցված թեկնածուները 4-ն են` Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքի ղեկավարներ Կարեն Շահնազարյանը եւ Սասուն Սաֆարյանը: Հ. Մանուչարյանը եւ Ա. Ադամյանը ՀՀԿ անդամ են, Կ. Շահնազարյանը եւ Ս. Սաֆարյանը` անկուսակցական: Թեեւ ՀՀԿ ղեկավարությունը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը Բերդ համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածու չունի, սակայն իրականում սատարում է Ա. Ադամյանին:

Բերդ քաղաքից ստացված տեղեկություններով` ընտրություններում Ա. Ադամյանին օգնելու համար հոկտեմբերի 28-ին Բերդ են ժամանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ա. Ադամյանի ընտրվելուն ակտիվ սատարում, այդ նպատակով Բերդ է մեկնել նաեւ Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ով ծագումով Արծվաբերդ գյուղից է: Նա անցած շաբաթվա հանգստի օրերին Ա. Ադամյանի նախընտրական հավաքում ելույթ է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ա. Ադամյանի համար ձայներ հավաքելու նպատակով ակտիվ աշխատում է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը: Նշենք, որ Տույը ծագումով Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից է:

Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցը 2005թ. անվանակոչվել է Արթուր Ղազարյանի վաղամեռիկ հոր՝ Հայկ Ղազարյանի անունով, դպրոցի առաջ կանգնեցվել է նրա կիսանդրին: Հ. Ղազարյանը ուսուցիչ չի եղել, նա Երեւանում գործարարությամբ է զբաղվել, 90-ականների սկզբին Վ. Ծաղկավանին եւ գյուղի դպրոցին օգնել է: Հ. Ղազարյանի անունով դպրոցն անվանակոչվել է Վ. Ծաղկավան համայնքի ավագանու, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշումներով: Նկատենք, որ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ՝ 2013թ. հունվարի 26-ին, Սերժ Սարգսյանը նախընտրական այց կատարեց Տավուշի մարզ, մասնակցեց Դիլիջան քաղաքում «Տավուշ» ԲԿ-ի հանդիսավոր բացմանը: Ս. Սարգսյանին ուղեկցողների թվում նաեւ Տույն էր:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս