«Ֆրակցիան չի փայլում գրագետ ու պոլիգլոտ պատգամավորներով՝ ումո՞վ փոխարինենք». ՀՀԿ-ականներն անհանգստացած են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն օրերս դժգոհություն է հայտնել խորհրդարանական պատվիրակությունների անդամների աշխատանքից, որ շատերը չունեն համապատասխան որակավորում՝ լեզու չգիտեն, խորհրդարանական դիվանագիտությանը չեն տիրապետում եւ զբոսաշրջիկների նման շրջագայում են, այլ ոչ թե աշխատում։

Ասել է, որ միայն պատվիրակությունների ղեկավարներով հարց չի լուծվում, եւ հորդորել է մտածել պատվիրակությունների կազմերը փոխելու մասին։ Այս լուրերը ՀՀԿ-ականներին անհանգստացրել են, քանի որ կարող են զրկվել բյուջեի հաշվին շրջագայություններից, գործուղումների գումարներից, ինչը թույլ է տալիս պատվիրակության անդամի կարգավիճակը։

«Բայց ֆրակցիան առանձնապես չի փայլում գրագետ ու պոլիգլոտ պատգամավորներով՝ ումո՞վ փոխարինենք, անգամ եթե ուզում ենք»,- նկատեց ՀՀԿ-ի մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրա համարում։




Լրահոս