ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունիսին Տաջիկստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի հունիսին Տաջիկստանում: Այդ մասին ԿՂԽ-ի՝ նոյեմբերի 3-ին Տաշքենդում կայացած նիստում հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Տաջիկստանի Հանրապետության առաջարկությամբ որոշում Է ընդունվել կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի հունիսի 1-ին Դուշանբեում»,- ասել է նա:




Լրահոս