Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են: Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է: 5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր և կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է 9 միավորով: Կանանց ընտրանին 13-րդ տեղում է և ունի միայն 6 միավոր: Այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:




Լրահոս