Կորած քաղաքացին գտնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին զանգ է ստացվել հարազատներից, որ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում:

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղեկություն է ստացվել նաև, որ  քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել է իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում):

Նշված հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ. քաղաքացին չի հայտնաբերվել:




Լրահոս