Ահազանգ․ Պարոնյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Շ.-ի դին:




Լրահոս