ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանն այսօր նշում է իր 60 ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 60 տարեկան:

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանի նախկին Աթարբեկյան թաղամասում ծնված մի հայ էր, որի համար ճակատագիրը մեծ փորձություններ էր նախատեսել: Եւ նա անցավ բոլոր այդ փորձությունների միջով՝ չկեռվելով, չխոնարհվելով եւ չնահանջելով. ազատամարտ, քաղաքի կառուցապատում, օրենսդիր աշխատանք, բանտախցային օրեր ու կրկին վերադարձ դեպի օրենսդիր մարմին:

Սասուն Միքայելյանի կենսագրությունը բոլորիս աչքի առջեւ է: Նա չհասցնելով երիտասարդ տարիներին իր կարիերան կառուցել, չմտածելով փայլուն ապագայի եւ փափուկ կյանքի մասին, 1988-ից լծվեց ազգային գոյամարտի նախապատրասության գործին՝ հիմնադրելով «Սասուն» կամավորական ջոկատը:

Պատերազմի դաշտում վիրավորվելով եւ ապաքինվելուց հետո կրկին ռազմադաշտ գնալով նա ի վերջո իր բախտակից ընկերների հետ միասին տուն վերադարձավ մի փունջ բեկորները մարմնում, բայց հաղթանակած:

Սասուն Միքայելյանը եւ իրենց գլուխը արցախյան ազատամարտի զոհասեղանին դրած 7 հազար հայորդիները մեզ պարգեւեցին դարավոր երազանքը՝ անկախ, ազատ ապրելու իրավունքը: Իզուր չէին մեր վանկարկումները՝ Ազատ-անկախ Հայաստան վանկարկումներ:

Արդեն խաղաղության օրերին Սասուն Միքայելյանը նկատեց, որ քաղաքական դաշտում առավել դաժան մենամարտեր են ընթանում. աթոռի, բարեկեցության եւ այլ նյութական արժեքների համար: Ու նա փորձեց ռազմի դաշտի օրենքներով հայրենիք, պետություն, պետականություն գաղափարը սերմանել ինչպես քաղաքական, այնպես էլ լայն հասարակական դաշտում:

1999-ից մինչեւ 2008 թվականի մարտի 4-ը Սասուն Միքայելյանն անընդմեջ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ու ամեն ընտրության ժամանակ նրա համախոհների թիվը մեծանում էր, քանի որ իրապես նա ժողովրդի ներկայացուցիչն էր խորհրդարանում:

Նախորդ տարի, երբ ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվեց, Սասուն Միքայելյանը թեեւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել, բայց թողեց քարոզարշավն ու մեկնեց հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելու:

ArmLur.am-ը շնորհավորում է Սասուն Միքայելյանին՝ մաղթելով առողջ ու բարեկեցիկ օրեր՝ իր պատկերացրած Հայաստանում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս