ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկան արվել է մայրաքաղաքում

Այս մեքենան ճիշտ տեղում չկայանելու համար, կարելի է ասել, իր «պատիժն» է ստացել. քանի որ շատ մոտ է կանգնել աղբամաններին, մարդիկ կա՛մ դիտավորյալ, կա՛մ պատահաբար աղբը նետել են մեքենայի վրա:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ խաղողի եւ պտղատու այգիների համար ո՞ր դեպքում է հնարավոր հողի հարկ չվճարել: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե սեփականաշնորհված հողատարածքից նախորդ տնտեսական տարում եկամուտ չի ստացվել, արդյո՞ք կարող է ազատվել հողի հարկ վճարելու պարտավորությունից:

Հովհաննես Միրզոյան (59 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում: Հայտնում ենք նաեւ, որ եթե նախորդ տնտեսական տարում եկամուտ չի ստացվել, ապա ոչ, չի ազատվում հողի հարկից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ hաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը կարո՞ղ է աշխատանքային ստաժում հաշվառվել, թե՞ ոչ: Կցանկանայի իմանալ նաեւ երեխային խնամելու ժամանակահատվածի վերաբերյալ. այն նույնպե՞ս հաշվառվում է աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ:

Լիաննա Պողոսյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամակալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավելի` մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Միաժամանակ հայտնում ենք, որ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ որպես հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ կարող են ընդունվել ԲԱՓՀ-ի քննության բժշկական ակտից քաղվածքը, սահմանված ձեւի բժշկական եզրակացությունը, կենսաթոշակի վկայականը, կենսաթոշակ նշանակող եւ վճարող մարմնի կողմից տրված տեղեկանքը: Իսկ չաշխատող մոր կողմից մանկահասակ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է երեխային ծնունդը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայական, անձնագիր, մահվան վկայական, ԲՇՏ-ի կողմից տրված տեղեկանք) հիման վրա:

 




Լրահոս