Դասադուլը շարունակվելու է. ուսանողներն ու նախարարը համաձայնության չեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու ուսանողների հետ հանդիպումն ավարտվեց, սակայն վերջիններս որոշել են շարունակել դասադուլը:

Հանդիպման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, թե դասադուլի մեջ իմաստ չի տեսնում և չի կարծում, թե այն վնաս է հասցնում կրթությանը և գիտությանը:

Անդրադառնալով գիտության ոլորտին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ պայմանավորված է գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով: Նա համաձայնեց, որ գիտության նկատմամբ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։

«Կարող ենք երեք այսպիսի դահլիճ լցնել մարդկանցով, ովքեր թեկնածուական ունեն, բայց բացարձակ մոտ չեն գիտությանը: Մեղավորությունը, պատասխանատվությունը ունե՞նք, իհարկե ունենք, բայց դրա համար կառուցվածքային փոփոխություններ պետք է անենք»,- ասաց նախարարը:

Ուսանողները նշեցին, որ դասադուլը շարունակվելու է, քանի որ իրենք կոնկրետ փոփոխություն են ուզում:




Լրահոս