Աշտարակի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կիսակառույց տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը:




Լրահոս